Slider
9 ԿԱՆՈՆ ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ԵՐԵԽԱ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

09. 10. 2019

 

Բոլոր ծնողներն ուզում են, որպեսզի իրենց երեխաները քաղաքավարի, դաստիարակված լինեն: Ահա մի քանի պարզ կանոններ, որոնց արժե հետևել:

-Օրինակ եղեք ձեր երեխայի համար: Ինքներդ գործածեք այն բառերը, որ կուզեիք լսել ձեր երեխայից: Արեք այնպիսի բաներ, որոնք սպասում եք ձեր երեխայից:

-Փորձեք այնպես անել, որպեսզի այն մեծերը, ում հետ երեխան հաճախակի կոնտակտ ունի, ևս քաղաքավարի խոսեն:

-Ցույց տվեք երեխային, թե ինչպես է աշխատում «կախարդական բառը». կատարեք երեխայի միայն այն խնդրանքները, որոնք նա քաղաքավարի տոնով է ասում:

-Շնորհակալություն հայտնեք, բարևեք կամ հրաժեշտ տվեք առաջինը, մի սպասեք, երբ երեխան ինքը դա կանի:

-Երեխայի հետ միասին կանոններ սահմանեք, թե երբ ու ինչպես պետք է գործածել քաղաքավարի բառեր:

-Ուղղումներ արեք` հաշվի առնելով երեխայի տարիքը: Հիշեք, որ որքան փոքր է երեխան, այնքան դժվար է նրա համար հիշել քաղաքավարության մասին:

-Գովաբանեք երեխային քաղաքավարության համար, բայց չափը մի անցեք:

-Երեխայի հետ նույքան քաղաքավարի եղեք, որքան կուզեիք, որ նա ձեզ հետ լիներ:

-Քաղաքավարության կանոնները սովորեցրեք քաղաքավարի:

 

(Visited 16 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial