Slider
10 ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԹԵՐՔ, ՈՐ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵԼ ՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

31. 10. 2019

 

Բոլորը լսել են գազավորված ըմպելիքների, չիպսերի ու արագ սննդի վնասակար հատկությունների մասին: Որքան էլ տարօրինակ է, բայց հիմնական վտանգը կարող է լինել սովորական սննդի ու մթերքների մեջ, որոնք նախատեսված են երեխաների համար:

AdMe.ru-ն կազմել է սովորական մթերքների ցանկ, որոնք այնքան էլ օգտակար չեն մանկական օրգանիզմի համար, որքան մենք ենք կարծում:

 Յոգուրտ:  Ոչ բոլոր յոգուրտներն են միանման օգտակար: Բնական յոգուրտը հազվադեպ է դուր գալիս երեխաներին, բայց պատկերը փոխվում է, երբ  դրա մեջ ավելացվում են բուրավետիչներ, գունանյութեր: Բայց վնասակար են ոչ միայն մեծ քանակությամբ ածխաջրերն ու կոնսերվանտները, այլ նաև սննդային սովորությունները. Որքան շատ քաղցր մթերք կա երեխայի սննդակարգում, այնքան ավելի քիչ դուրեկան է նրա համար առանց շաքարավազի սնունդը: Ուստի երեխայի համար յոգուրտ գնելուց առաջ, ծանոթացեք դրա բաղադրությանը: Լավ տարբերակ են առանց ավելացումների յոգուրտը, կեֆիրը: Եթե երեխային դուր չի գալիս կաթնամթերքի բնական համը, կարելի է ավելացնել մրգեր, մի փոքր տնակայն ջեմ:

Հյութ: Հյութերի մեծամասնությունը պատրաստման ընթացքում մրգերի մանրաթելերն անհետանում են, իսկ հյութի մեջ մնում է միայն շաքարավազ: Արդունաբերական արտադրության 1 բաժակ հյութի մեջ կա 5–6 թեյի գդալ ռաֆինադ, և այն վայրկյանապես ներծծվում է արյան մեջ` խախտելով առողջ ածխաջրային նյութափոխանակությունը: Դա կարող է հանգեցնել լուծի, ավելորդ քաշի, ատամների հետ խնդիրների: Փոխարինեք դրանք սեզոնային թարմ մգերով ու հատախտուղներով: Դրանցով կարելի է ինքնուրույն կոմպոտ պատրաստել:

Գլազուրապատ պանրիկներ: Սրանք բաղադրությամբ մոտ են հրուաշակեղենի, կաթնամթերքի: Բացի շաքարավազի մեծ քանակից, դրանք պարունակում են բուրավետիչներ, գունանյութեր ու կոնսերվանտներ, որոնք անթույլատրելի են մանկական սննդի դեպքում: Առանց  գլազուրի միջուկի յուղայնությունը 23 % է:  Գլազուրի համար հաճախ օգտագործում են կաթնային ճարպի բուսական պակաս օգտակար, փոխարենը էժանագին փոխարենիչ: Փոխարինեք դրանք կաթնաշոռով, որի մեջ կարելի է ավելացնել միրգ ու թթվասեր քաղցր համի համար:

Ցորենի շիլա: Պարունակում են շատ ածխաջրեր ու քիչ վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնք հարկավոր են երեխայի աճի ու լիարժեք զարգացման համար:  Գլխավոր թերությունը ֆիտինի առկայությունն է: Այն կտրուկ իջեցնում է վիտամին D-ի մարսողությունը, որը կարևոր է  ռախիտի կանխարգելման համար: Փոխարինեք այն օգտակար շիլաներով, որոնք հարուստ են սննդարար նյութերով`վարսակ, հնդակոցորեն:

Ընկույզ: Ամբողջական ընկույզ չարժե տալ 5 տարեկանից փոքր երեխաներին, քանի որ նրանք կարող են խեղդվել դրանցով: Կարելի է փորձելու համար այն տալ մեկ տարեկան երեխայի` նախապես մանրացնելով: Սակայն ընկույզը շատ ուժեղ ալերգեն է, իսկ եթե երեխան ունեցել է սննդամթերքի ալերգիա, ապա ընկույզը նրա սննդակարգ ներառելուց առաջ արժե խորհրդակցել մանկաբույժի հետ:

Չոր նախաճաշեր: Բոլոր հնարավոր փաթիլները, գնդիկները ու բարձիկները գովազդվում են որպես երեխայի համար օգտակար նախաճաշ: Իրականում վիտամինների քանակը դրանցում մինիմալ է, իսկ շաքարավազինը` ընդհակառակը: Մի խոսքով, դրանք դատարկ կալորիաներ են, որոնցով հագենալ շատ դժվար է: Չոր նախաճաշերի պարբերաբար օգտագործումը բացասական է ազդում սրտանոթային համակարգի վրա: Քաղցրացուցիչների մեծ քանակությնը խախտում է էնդոթելիայի`անոթենրի ներքին երեսպատման աշխատանքը: Փոխարինեք չոր նախաճաշերը մրգերով, հատապտուղներով կամ չորամրգերով շիլաներով:

Խաղող: Խաղողը դասվում է «ծանր» մրգերի դասին, ուստի երեխայի մարսողական փխրուն համակարգը դժվարությամբ է հաղթահարում նման սնունդը. աղիներում կարող  է սկսվել ֆերմենտացիայի գործընթաց: Երեխային խաղողի հետ ծանոթացնելիս հարկավոր է հանել դրա կաշին ու կորիզները ու տրորել: Այս դեպքում ևս պետք է զգուշավոր լինել, քանի որ փոքր երեխաների բերանի խոռոչը բավականաչափ մեծ չէ, խաղողը լավ ծամելու համար, իսկ դրա հատիկները բավականին խոշոր ու սղլիկ են: Երեխան կարող է խեղդվել դրանցով:

Մեղր: Մեղրը չի կարելի ներառել երեխայի սննդակարգ` մինչև մեկ տարեկան: Դա կապված է մեղրի բաղադրության մեջ առկա բակտերիալ սպորների հետ, որոնք օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններից կախված, վտանգավոր են երեխայի համար: Բայց մեկ տարեկանից հետո մարդու օրգանիզմը հանգիստ կարող է հաղթահարել դրանք: Բացի այդ, մեղրի օգտակար հատկանիշները պահպանվում են միայն այն դեպքում, երբ դրանք չեն ենթարկվում ջերմային մշակման. մեղրը չի կարելի ավելացնել թաք թեյի կամ ուտեստների մեջ, որոնք պետք է ջեռոց տեղադրել:

Մանկական բլիթներ: Մանկական բլիթների գլխավոր առանձնահատկությունը հատուկ բաղադրատմոսն է, որի շնորհիվ այն հալվում է բերանում այնպես, որ նույնսիկ լավ ծամել չկարողացող երեխան չի խեղդվի: Բաղադրությամբ այն այնքան էլ չի տարբերվում «մեծերի» տարբերակից. ցորենի ալյուր, օսլա, շաքարավազ, բուսական յուղեր, կաթի փոշի, փխրեցուցիչ, աղ: Այս ամենը վնասակար ու ծանր է մանկական մարսողական համակարգի համար: Փոխարինեք այն ամբողջ հացահատիկային հացերով, տնական ու օրգանիկ բլիթներով:

Սունկ: Սունկը հողից տարբեր նյութեր ներծծելու առանձնահատկություն ունի, ընդ որում, ոչ միայն օգտակար: Վնասակարների թվում կարող են լինել սնդիկը, ծանր մետաղները: Սունի բաղադրության մեջ կա նաև կիտին, որը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Այդ պատճառով մինչև 5 տարեկան երեխաներին կարելի է օգտագործել միայն շամպինիոններ ու արհեստական աճեցրած կախասունկ, իսկ անտառային սունկ` միայն 6 տարեկանից հետո:

 

 

(Visited 2 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial