Slider
10 ՀԱՄԵՂ ՄԹԵՐՔՆԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՈՒՂԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

09. 10. 2019

 

Առողջ ու բալանսավորված սնունդը կարևոր է ոչ միայն մեր երեխաների ֆիզիկական կառուցվածքի, այլ նաև նրանց աճող ուղեղի համար: Ճիշտ սնունդը կարող է բարելավել ուղեղի աշխատանքը, հիշողությունը և ուշադրության կենտրոնացումը:

Ինչպես մեր մարմինը, ուղեղը ևս անհրաժեշտ սնուցումը ստանում է այն սնունդից, որը կա մեր սեղանին;

Սակայն սպագետիի ու fast food-ի դարաշարջանում ավելի ու ավելի բարդ է երեխաներին համային ճիշտ սովորությունների ընտելացնել: Ահա Թոփ 10 իսկապես համեղ մթերքներ, որոնք դուր կգան երեխաներին; Դրանց ամենօրյա օգտագործումը կբարձրացնի երեխայի մտավոր ունակությունները ու աստիճանաբար բազմազան կդարձնի նրա սննդակարգը:

Ընկուզեղեն ու ընկույզի պաստաներ: Երեխաները սիրում են ընկուզեղեն ու պաստա, դա հիանալի է: Ընկուզեղենը պարունակում է օգտակար ճարպաթթուներ, վիտամին Е, թիամին / «հանգստացնող» նյարդային համակարգի համար/ և հակաօքսիդիչներ` մեծ քանակությամբ, դրանք խթանում են ուղեղի գործունեությունը ու օգնում պայքարել սթրեսի դեմ: Ընկուզեղենի մեջ պարունակվող գլյուկոզան էներգիա է տալիս ամենօրյա բացահայտումների համար:

Ելակ և հապալաս: Բացի այն, որ այս հատապտուղները շատ համեղ են, դրանք նաև ռեկորդակիր են` հակաօքսիդիչների, ուղեղը երիտասարդ ու ակտիվ պահպանել օգնող  նյութերի պարունակման հարցում: ՆՆաև բարելավում են հիշողությունը ու ամրապնդում գլխուղեղի անոթները: Ամառը լավագույն շրջանն է այդ հատապտուղներն օգտագործելու համար, սակայն տարվա այլ եղանակների ևս կարելի է գնել սառեցված հատապտուղներ ու պատրաստել սմուզի կամ կոկտեյլներ, քանի որ վիտամիններն ու օգտակար այլ նյութեր պահպանվում են սառեցումից հետո:

Խնձոր: Խնձորի մեջ պարունակվող երկաթն օգնում է հարստացնել մանկական ուղեղը թթվածնով, որն այնքան անհրաժեշտ է դրա ակտիվությունը պահպանելու համար:

Կաղամբ: Վիտամինների ու հանքային նյութերի մեծ քանակությունը, որով հարուստ է կաղամբը, վերականգնում ու մաքրում է արյունատար անոթները, բարելավում գլխուղեղի միկրոշրջանառությունը:

Մուգ  շոկոլադ: Պարունակում է երեք բաղադրիչ, որոնք ազդում են ուղեղի գործունեության վրա. Լեցիտին` պատասխանում է գլխուղեղին նյարդային ազդակների փոխանցման համար, թեոբրոմին հանում է գլւխուղեղի անոթների սպազմը, բարելավում տրամադրությունը, ստիպում ուղեղին ավելացել է էնդորֆինների քանակը: Շոկոլադը նաև արագ ածխաջրածին է համարվում, որի չափավոր քանակը ևս անհրաժեշտ է ուղեղի նորմալ աշխատանքի համար:

Ամբողջական ձավարեղեն: Մանրաթել, տարբեր խմբերի վիտամիններ, հանքանյութեր ( երկաթ, կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, պղինձ, ցինկ, ֆոսֆոր). ահա ոչ ամբողջական ցուցակը, ինչով հարուստ են այս մթերքները: Պատրաստեք շիլաներ, տոստեր, ավելացրեք յոգուրտի մեջ:

Կաթ ու բնական յոգուրտներ: В խմբի վիտամիններ, պրոտեին, վիտամին D. կաթնամթերքի մեջ պարունակվող նյութերը հարկավոր են երեխաներին ուշադիր ու կենտրոնացած լինելու համար:

Դդմի սերմեր: Ցինկի մեծ քանակությունը, որ պարունակում են դդմի սերմերը, հիանալի խթանում է մտավոր գործունեությունը ու բարելավում հիշողությունը: Մի մոռացեք, որ ավելի մեծ օգուտ կա հենց մաքրելուց հետո սերմերը ուտելու դեպքում;

Գունավոր բանջարեղեն: Գազար, քաղցր պղպեղ, լոլիկ, դդում, բազուկ: Բանջարեղենը շատ կարևոր են ուղեղի համար; Դրանցից յուրաքանչյուրն առանձին պարունակում է տարբեր վիտամիններ ու օգտակար նյութեր: Բարելավում են ուղեղի արյան մատակարարումը, մասնակցում նյարդային բջիջների ամրապնդմանը, բարելավում քունը, նվազեցնում գլխուղեղի հիվանդությունների ռիսկը:

Ջուր: Ջուրը հարկավոր է կենսական բոլոր օրգանների համար: Օրգանիզմի ջրազրկումը հանգեցնում է այն բանի, որ երեխաները դառնում են թույլ, չեն կարողանում մտապահել ու մշակել ինֆորմացիան, ակտիվ կենսակերպ ունենալ, ինչպես նաև օրգանիզմում ջրի պակասը չափազանց շատ ուտելու խնդիրներից մեկն է: Երեխայի օրգանիզմի ջրի օրական պահանջը մոտ 25-35 մլ` քաշի կգ:

Նյութի աղբյուրը` ihappymama.ru

(Visited 10 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial