Slider
ԻՆՉ ԴԵՐ ՈՒՆԻ ՎԻՏԱՄԻՆ D-Ն ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ

31. 10. 2019

 

Օրգանիզմում վիտամին D-ի հիմնական դերը  կալցիումի յուրացմանը նպաստելն է: Այն կարևոր է ատամների և ոսկորների առողջության և ամրության համար: Վիդամին D-ն նաև կանխարգելում է ճարպակալումը և շաքարախտը:

Վիտամին D-ով հարուստ են ծովամթերքը, ձկան յուղը, ձվի դեղնուցը, ինչպես նաև կաթնամթերքը:

Վիտամինը  նաև արտադրվում է օրգանիզմում՝ արևի ճառագայթների ազդեցությամբ: Վիտամին D-ի բավարար քանակության համար անհրաժեշտ է օրական առնվազն 15 րոպե արևի տակ մնալ:

Վիտամին D-ի պաշարները լրացնելու տարբերակ են նաև դեղատներում վաճառվող կաթիլներն ու հաբերը, որոնք կարելի է ընդունել միայն բժշկի ցուցումով:

Վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժինը կախված է մարդու տարիքից.

-մինչև 1 տարեկան երեխաների պարագայում օրական չափաբաժինը կազմում է 10 մկգ,

-1 տարեկանից բարձր երեխաների և չափահասների պարագայում՝ 15 մկգ,

-70 տարեկանից բարձր մարդկանց պարագայում՝ 20 մկգ,

-հղիների պարագայում՝ 15 մկգ:

Վիտամին D-ի սակավության նախանշաններն են մկանային ցավն ու թուլությունը, ոսկորների փխրունությունը, երեխաների պարագայում՝ ռախիտը, տարեցների մոտ՝ օստեոպորոզը:

 

(Visited 1 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial