Slider
ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

31. 10. 2019

 

Ինչպես օգնել երեխային հիշողությունը զարգացնելու հարցում:

Նախ, փորձեք երեխային պարբերաբար հարցնել, թե ինչպես է անցել նրա օրը: Առաջարկեք երեխային ըստ հերթականության պատմել, թե ինչ  կատարվել օրվա ընթացքում:

Երբ երեխան գիրք է ընթերցում, առաջարկեք կոնկրետ ժամանակահատվածի համար կարդալ ու մտապահել, ապա բացատրել որոշակի բառեր:

Խաղերը ևս հինալաի տարբերակ են: Ընտրեք առարկաներ, խնդրեք երեխային հիշել դրանք, ապա դուրս գալ սենյակից: Թաքցրեք առարկաներից մեկն ու խնդրեք երեխային գուշակել, թե կոնկրետ որ առարկան է թաքցված:

Կարևոր է նաև զարգացնել ասոցիատիվ հիշողությունը։ Օրինակ՝ որևէ առարկայի հետ որևէ հետաքրքիր ու բարի պատմություն ասոցացրեք։

Սպորտը, ֆիզիկական վարժությունները խթանում են արյան շրջանառությունը, ինչը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա։

(Visited 1 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial