Slider
ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ 12 ԿԱՆՈՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ԵՐԵԽԱՆ՝ ՄԻՆՉև ՉԱՓԱՀԱՍ ԴԱՌՆԱԼԸ

13. 05. 2019

 

Քաղաքավարությունը, վարվեցողության կանոնները շատ կարևոր են: Դեռ մանկուց երեխային պետք է սովորեցնել այդ ամենը: Ահա մի քանի կանոն, որ երեխան արդեն պետք է իմանա չափահաս տարիքում:

-Իմանա ու գործածի «շնորհակալություն», «խնդրեմ» բառերը:

-Անկեղծորեն ներեղություն խնդրի, եթե որևէ բան այնպես չի արել:

-Միշտ շնորհակալություն հայտնել նվերների համար՝ ինչպիսին էլ դրանք լինեն:

-Իմանա սեղանի շուրջ էթիկետի կանոնները:

-Հարգի մարդկանց անձնական տարածքը, խուսափի անտեղի ֆիզիկական կանտակտից:

-Թակի դուռը ու թույլտվության սպասի ներս մտնելու համար:

-Ճիշտ խոսի տարբեր տարիքային մարդանց հետ, կարողանա ներկայանալ:

-Կարողանա հաղթել ու պարտվել:

-Մտածի այլ մարդկանց հարմարության մասին՝ չբղավի, ուշ գիշերով  բարձր երաժշտություն չմիացնի:

-Մարդկանց ֆիզիկական վիճակի մասին բացասական մեկնաբանություններ չանի, չծաղրի նրանց:

-Իրեն կոկիկ պահի ուրիշների տանը, խանութում, հասարակական վայրերում:

-Օգնության ձեռք մեկնի նրա, ով դրա կարիքն  ունի:

 

 

 

(Visited 71 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial