Slider
5 ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

14. 03. 2019

 

Յուրաքանչյուր ծնող յուրովի է դաստիարակում իր երեխային, բայց գոյություն ունեն արտահայտություններ, որոնք պետք է բացառել»

Դու սխալ ես անում, ես ցույց կտամ: Իհարկե, դուք ուզում եք, որպեսզի երեխան արագ սովորի որևէ նոր բան անել: Բայց երեխաներին ժամանակ է պետք տալ: Երեխայի փոխարեն ամեն ինչ անելու դեպքում, նա ոչինչ չի սովորի:

Ինչ քեզ հետ այն չէ: Եթե դուք հոգատարությամբ եք դա ասում, ապա նորմալ է, բայց բարկացած ու չար տոնով ասելու դեպքում` սարսափելի: Մեծերըն ասում են երեխային, որ նա սխալ է, երեխան սկսում է հավատալ դրան:

Դու երբեք չես փոխվի: Խոսակցության ընթացքում ավելի լավ է ընդհանրապես չօգտագործել «միշտ » և «երբեք»: Դրանք երեխային տեղավորում են բացասական տարածության մեջ ու թույլ չեն տալիս ավելի լավը դառնալ:

Դե մնա, ես կգնամ:  Սա իսկապես երեխային քո հետևից գալ ստիպելու ձև է, բայց միայն այն պատճառով, որ նա վախենում է կորցնել քո լավ վերաբերմունքը: Նույնիսկ եթե թվում է, թե ձեր որդին կամ դուստրը շատ փոքր են, նման արտահայտություններ չի կարելի անել:

Ես ամեն ինչ արել եմ հանուն քեզ: Վտանգավոր արտահայտություն է: Դա ճիշտ չէ: Երեխայի համար տխուր է գիտակցել, որ ծնողները իրենց կյանքը չունեն: Նա բացասական էմոցիաների համար տեղ չի ունենում. ինչպես կարող է նա հուսախաբ անել այն մարդկանց, ովքեր իր համար կյանք ե զոհել:

 

 

(Visited 46 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial