Slider
ՄԱՅՐԻԿՆԵՐԻ 3 ՏԵՍԱԿ, ՈՎՔԵՐ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ

15. 03. 2019

 

Գոյություն ունեն մայրիկների տեսակներ, ովքեր շատ բարդ են: Նրանք կարող են բարդացնել իրենց երեխայի կյանքը:

Անհանգիստ մայրիկ: Նրան անընդհատ թվում է, որ որևէ վատ բան է տեղի ունենալու: Նա թույլ չի տալիս երեխային վազել, թռչկոտել, հսկում է նրան աստիճանների վրա, խաղահրապարակում, միշտ ձեռքը բռնած է քայլում: Տեսնելով օտար երեխայի ձեռքին գնդակ կամ փայտ` նա վազում է ողջ խաղահրապարակով, որպեսզի վերցնի դա նրա ձեռքից,  փախչում է նրանից իր երեխայի հետ միասին: Նա իր մոտ միշտ ունի հակաբակտերիալ անձեռոցիկներ, սպիրտային գել ու առաջին օգնության պարագաներ: Դեռասահասության շրջանում նման մայրիկի դեպքում կարելի է մոռանալ ազատության ու անձնական կյանքի մասին: Չի կարելի ուշանալ, այլապես նա կսկսի իրեն վատ զգալ: Ցավոք, նման մայրիկը իր տագնապներն ու վախերը փոխանցում է նաև երեխային, բարդացնում նրա կյանքը: Այդ միջավայրում ապրելը անառողջ հետևանքներ կարող է ունենալ:

Դաժան մայրիկ: Այդպիսի մայրիկը կարող է զորքի հրամանատար լինել: Նրա խոսքը օրենք է, իսկ չլսելու դեպքում, կարելի է պատժվել` նույնիսկ ֆիզիկապես: Դաժան մայրիկը դժվար թե հաճախ գրկի ու համբուրի: Մեծ տարիքում նրանից պետք է թաքցնել որոշ բաներ ու նույնիսկ ստել:

Էգոիստ մայրիկ: Նա առաջին հերթին մտածում է իր մասին: Երեխան կարող է բղավել ձանձրույթից, սովից, ծարավից մինչ նա զգեստ է ընտրում, շփվում է ընկերուհու հետ: Նման մայրիկը դժվարությամբ է երեխային իր գրաֆիկի մեջ տեղ տալիս, շատ ժամանակ չի հատկացնում նրան:

 

 

(Visited 168 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial