Slider
ԵՐԲ և ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱՅԻՆ ՕՐՈՐՈՑԻՑ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՄԱՀՃԱԿԱԼ

09. 02. 2019

 

Հստակ սահմանված ժամանակահատված չկա, թե երբ պետք է երեխային օրորոցից տեղափոխել մանկական անկողին: Շատ երեխաների դեպքում այդ տեղափոխությունը տեղի է ունենում  2-3 տարեկանում:

Ըստ մասնագետների`երեխային օրորոցից անկողին տեղափոխելու լավագույն ժամանակը 3 տարեկանն է, քանի որ ավելի փոքր տարիքի երեխաները պարզապես պատրաստ չեն հրաժարվել օրորոցից։

Շատ ծնողներ անհանգստանում են, երբ երեխաները սկսում են ինքնուրույն իջնել օրորոցից։ Սակայն չի կարելի միանգամից և շատ կտրուկ արձագանքել դրան,  պետք չէ շտապել խանութ՝ նոր մահճակալ գնելու։ Պարզապես ապահովեք անվտանգության բոլոր միջոցները՝ օրորոցի շուրջը փափուկ բարձեր շարեք կամ բարձրացրեք օրորոցի կողային ճաղավանդակները:

Հիշեք, որ երկրորդ երեխայի ծննդի դեպքում առաջին երեխային մահճակալից անկողին տեղափոխելու հարցում պետք է ուշադիր լինել: Գործընթացը սկսեք առնվազն 6-7 շաբաթ շուտ, որպեսզի երեխայի համար դա հավելյալ սթրես չլինի։

Որպեսզի երեխան հեշտ հարմարվի նոր մահճակալին, կարող եք այն սկզբում տեղադրել օրորոցի նույն տեղում։ Մի՛ մոռացեք անկողնու կողքերը բարձեր շարել, որպեսզի երբ երեխան ընկնի, չվնասվի։

Եթե երեխան չի ցանկանում հրաժարվել օրորոցից, խնդրեք, որ փորձի պառկել նոր մահճակալին: Բայց որևէ բան մի ստիխպեք երեխային: Սկզբում նա կարող է ժամանակահատվածով պառկել, ապա կամաց-կամաց ավելի երկար:

(Visited 32 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial