Slider
ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԱՅՐԻԿ ԵՔ՝ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆԻ

28. 01. 2019

 

Ինչպիսի՞ մայրիկ եք՝ ըստ հորոսկոպի՝ խիստ, բարի, թե՞ հոգատար:

Խոյ: Դուք ակտիվ մայրիկ եք՝ պատրաստ ամբողջովին նվիրվել երեխային ու ընտանիքին: Սակայն այնքան էլ հեշտ չեք ընտելանում այն փաստին, որ պետք է երեխայի պահանջները առաջինը հաշվի առնել: Որքան էլ շատ սիրեք ձեր երեխային, միևնույնն է, նրան որպես առանձին մարդ եք ընկալում: Դա առողջ մոտեցում է դաստիարակության առումով: Ուզում եք, որպեսզի երեխան ինքնուրույն լինի: Դուք հիանալի մայրիկ եք, ումից կարելի է սովորել, թե ինչպես ընդունել ու սիրել ինքդ քեզ:

Ցուլ:  Դուք լուրջ մայրիկ եք. սկզբում  գործը, հետո՝ ուրախությունը: Կարող եք երկար ժամանակ խիստ լինել, բայց հենց համոզվեք, որ ամեն ինչ ըստ պլանի է գնում, կլիցքաթափվեք: Դուք սկզբունքային եք, բայց, միևնույն ժամանակ, ընկերական հարաբերություններ եք կառուցում երեխաների հետ: Գիտեք, թե ինչով են տարված ձեր երեխաները: Մայրությունը  մոտիվացնում է ձեզ լինել ավելի ուժեղ ու լավը:

Երկվորյակներ: Ձեզ հետ հաստատ չես ձանձրանա: Ընտրում եք դաստիարակության նոր մեթոդներ: Անկանխատեսելի եք, ակտիվ: Այս ամենին զուգահեռ, բավականին հոգատար եք: Ձեզ կարելի է էքսցենտրիկ մայրիկ կոչել:

Խեցգետին: Շատ բաներ եք տալիս երեխաներին, փորձում եք առողջ հարաբերություններ կառուցել նրանց հետ: Ձեր արտաքին տեսքը երբեմն կարող է չհամապատասխանել ներաշխարհին: Մայրությունն օգնում է պայքարել բնավորության որոշակի գծերի, օրինակ, ամաչկոտության դեմ:

Առյուծ: Արտիստիկ մայրիկ եք: Երեխաների դաստիարակությունը ձեզ համար ինքնաարտահայտման ձև է: Խիստ եք, սկզբունքային: Պնդում եք, որ երեխաները շնորհակալ կլինեն ձեզ, երբ կդառնան հաջողակ բժիշկներ, փաստաբաններ, գործարարներ: Կարողանում եք ուրախացնել երեխաներին:

Կույս: Զարմանալիորեն ազատասեր մայրիկ եք, ով փորձում է վերահսկել:  Մայրությունն օգնում է ձեզ լինել հավաք, լուրջ: Դուք իմաստուն մայրիկ եք, ով պատրաստ է հասկանալ երեխային: Հումորի զգացումն ու փիլիսոփայությունը օգնում են երեխաների հետ հարաբերություններ կառուցելու հարցում:

Կշեռք: Մայրությունը միջոց է, որն օգնում է գտնել ինքներդ ձեզ: Շռայլ մայրիկ եք, ով պատրաստ է երեխաների համար գնել լավագույն խաղալիքները: Կարողանում եք ճիշտ գուշակել նրանց ցանկությունները: Չեք սիրում շտապել, փորձում եք վայելել պահը: Համբերատար մայրիկ եք:

Կարիճ: Խիստ եք: Կարող եք ոգեշնչել: Երբեմն կարող եք չափազանց հոգատար լինել: Դժվար եք ընտելանում մայրիկի կարգավիճակին: Պատրաստ եք անդադար աշխատել, որպեսզի ձեր երեխային լավագույն ապագան նվիրեք:

Աղեղնավոր: Երեխայի դաստիարակությունը ձեզ համար հետաքրքիր փորձ է: Դուք ապրում եք ներկայով, ազատասեր եք: Լեզու եք գտնում երեխաների հետ: Ձեզ հետ երբեք չեն ձանրձրանա: Երբեմն կարող եք հոգնել հոգսերից ու պարտականություններից: Հիշեք, որ երեխաներին բավական է  միայն զգալ ձեր ներկայությունը:

Այծեղջյուր: Կարող եք լինել և՛ մայր, և՛ հայր: Չեք վախենում խիստ լինել երեխայի հետ, պատրաստ եք սովորեցնել, թե ինչպես պետք է կյանք մտնել: Հնարավոր է, ամենազգացմունքային մարդը չեք, դրա փոխարեն փորձում եք ձեր վերաբերմունքը ցույց տալ արարքներով: Դուք շատ պատասխանատու մայրիկ եք, ով փորձում է երեխային ուժեղ ու գիտակից մեծացնել:  Ձեզ կարելի է երկաթյա կին կոչել:

Ջրհոս: Հետաքրքրասեր մայրիկ եք: Տանել չեք կարողանում սահամանփակումներ: Քնքուշ եք, բայց նաև խիստ: Կյանքին վերաբերվում եք որպես մեծ ու հետաքրքիր արկածի: Կարող եք լինել սենտիմենտալ, բայց հաջորդ պահին փոխվել: Դուք պատրաստ եք պաշտպանել ու ընկերանալ երեխայի հետ:

Ձկներ: Քնքուշ եք, փափուկ: Գիտեք տարբերել կարևորն անկարևորից: Չեք սիրում խորհուրդներ, պատրաստ եք ինքնուրույն հոգ տանել երեխաների մասին: Փորձում եք լավ կյանք ապահովել երեխայի համար, կարող եք երես տալ նրան:

(Visited 91 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial