Slider
ԻՆՉՊԵ՞Ս ԴԱԴԱՐԵԼ ԲԱՐԿԱՆԱԼ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ. 4 ՀՆԱՐՔ

18. 01. 2019

 

 

Ներկայացնում ենք օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն դադարել բարկանալ երեխայի վրա:

Աշխատեք սեփական էմոցիաների հետ: Կարևոր է հասկանալ, թե որտեղից են առաջանում բացասական էմոցիաները: Վախն, օրինակ, առավել հաճախ առաջանում է մեր սեփական պատկերացումներից՝ ի՞նչ պետք է անի և ի՞նչ պետք է չանի երեխան: Երբ դեռ նոր եք սկսում բարկանալ, կարելի է իրավիճակը փոխել:  Ասեք ինքներդ ձեզ.

Այո, ես բարկացած եմ:

Մտածեք, թե ինչ կարելի է անել իրավիճակը շտկելու համար:

Փոխեք իրավիճակը:

Կարող է օգնել ժպիտը կամ ջուր խմելը: Փորձեք նայել ինքներդ ձեզ երեխայի աչքերով, կտեսնեք, թե որքան տհաճ է բղավող կինը, ում նա պետք է մայրիկ կոչի:

Սեղմեք դադարի կոճակը: Երեխաները մենակ մնալու կարիք ունեն՝ խաղեր, ընկերներ, խնդիրներ: Նրանք պարտավոր չեն միշտ անել այն, ինչ դուք եք ճիշտ գտնում: Երեխային իր ազատ տարածությունը հատկացրեք ու կտեսնեք, թե նա ինչպես է որոշ ժամանակ անց վերադառնում ձեզ մոտ՝ ավելի ուրախ ու սիրով:

Լռեք ու լսեք: Լսեք ու լռեք: Փորձեք լսել: Միայն բառերը չէ, որ կարևոր են, լսեք ձեր երեխայի պահանջները, ցանկությունները, ժեստերը: Լսելու կարողությունը կօգնի ձեզ հասկանալ ու հաղթահարել խնդիրները:

Հասկացեք, որ ձեր առջև երեխա է: Նրանք ոչինչի դիտմամբ չեն անում, նրանք պարզապես ստուգում են սահմանները: Նրանք չեն կարող մեզ պես լուռ ու ժպիտով ուտել այն ուտելիքը, որն իրենց դուր չի գալիս, չեն կարող լուռ նստել ու հարցեր չտալ:

(Visited 155 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial