Slider
ԻՆՉՈ՞Ւ Է ԵՐԵԽԱՆ ՄԻ ԾՆՈՂԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ, ՔԱՆ ՄՅՈՒՍԻՆ

10. 01. 2019

 

Երջանկություն է, երբ երեխան մեծանում է սիրելի ընտանիքում՝ հոգատար ծնողների հետ: Տարիքից ու պահանջներից կախված, երեխան երբեմբ ավելի շատ մայրիկի, երբեմն էլ՝ հայրիկի կարիքն ունի:

Օրինակ, մինչև 3 տարեկան փոքրիկը գրեթե շուրջօրյա մայրիկին է պահանջում, իսկ երբ սկսվում է զարգացնող խաղերի ու դրսում ակտիվ ժամանակ անցկացնելու շրջանը, ապա անփոխարինելի է հայրիկի օգնությունը:

Մեծանալուն զուգահեռ, երեխան արդեն ինքն է ընտրում, թե ում հետ է այսօր ուզում խաղալ, իսկ վաղը՝ գնալ մանկապարտեզ: Նման բաները լիովին նորմալ երևույթներ են երեխաների դեպքում: Այլ հարց է, որ ծնողները կարող են սկսել խանդել ու մտածել, թե ինչու իրենց չեն ընտրել՝ որպես սիրելի: Հոգեբանները տալիս են դրա բացատրությունը:

Կախված է երեխայի հոգեկանէմոցիոնալ վիճակից: Եթե նա վախեցած է մի ծնողի կտրուկ պահվածքից կամ չափազանց բարձր ձայնից, ապա հաջորդ անգամ ակնհայտ չի ուզի նրա հետ լինել: Կամ իրեն նույն ձև կպահի՝ կրկնօրինակելով ծնողին: Երբեմն, ընտանիքում պահվածքի կանոնների կամ կարգապահության բացակայության պատճառով, երեխան արագ յուրացնում է պահվածքի մանիպուլյացիոն սխեմաները, երբ իր ուզածին է  հասնում բղավոցներով ու հիստերիաներով:

Կախված է համատեղ անցկացրած ժամանակի քանակից ու որակից: Մայրիկը կարող է ֆիզիկապես երեխայի կողքին լինել, բայց, միևնույն ժամանակ, զբաղվել սեփական գործերով՝ ուշադրություն չդարձնելով նրան: Իսկ փոքրիկին հարկավոր է ծնողի ներկայությունը՝ գոնե 20 րոպեով:

Կախված է երեխայի տարիքից ու ծնողների կարողություններից: Համաձայնեք, որ սահնակով երեխային ավելի արագ կքշի հայրիկը: Հեծանիվ քշել սովորելու դեպքում էլ նա ավելի պինդ կպահի երեխային: Պարզ է, թե ում հետ կուզենա դուրս գնալ երեխան: Իսկ ահա տիկների համար զգեստներ ավելի լավ է մայրիկի հետ փորձել կարել:

(Visited 72 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial