Slider
4 ԲԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՄԱՅՐԸ ԴՍՏԵՐ ՀԵՏ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

27. 12. 2018

 

Դուստր ունեցող մայրիկները շատ կարևոր պարտականություններ ունեն: Նրանք պետք է սովորեցնեն իրենց երեխաներին մի շարք կարևոր բաներ, ինչպես նաև լինել վառ օրինակ ու լավ ընկեր: Դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարիքում երեխայի հետ անխախտելի կապ պահպանել: Այդ կապը շատ նուրբ է ու կարող է վերանալ ցանկացած անզգույշ խոսքից կամ արարքից: Ահա 4 կարևոր բան, որոնք կօգնեն մայրիկներին:

Դաստիարակեք նրան սեփական օրինակով: Մայրիկները իրենց դուստրերի համար ամենակարևոր ուսուցիչներն են: Բայց մի մոռացեք, որ երեխաներն ավելի արագ սովորում են այն, ինչ մենք անում ենք, այլ ոչ թե այն, ինչ ասում:

Ուշադիր լսեք նրա պատմությունները: Իգական սեռի բոլոր ներկայացուցիչները մտերմիկ զրույցների կարիք ունեն՝ անկախ տարիքից: Ձեր դուստրը բացառություն չէ: Անպայման ժամանակ գտեք նրա հետ զրուցելու, որևէ բան քննարկելու համար: Իսկ ամենակարևորը, առանց ընդհատելու սովորեք լսել, թե ինչ է պատմում ձեր դուստրը: Դա թույլ կտա մեծ ինֆորմացիա ունենալ: Անկեղծ հարցեր ուղղեք նրա ու լսեք պատասխանները:

Իմացեք, թե ինչ է նրան դուր գալիս: Ի՞նչն է ձեր դստերը հիացնում՝ պար, սպորտ, երաժշտություն: Փորձեք ուսումնասիրել նրա նախասիրությունները և որևէ հաճելի բան գտնել դրանցում: Դա կարող է ձևավորել համատեղ գեղեցիկ ավանդույթ, ինչն ավելի կմտերմացնի ձեզ:

Գովաբանեք նրան ոչ միայն արտաքին գեղեցկության համար: Ցույց տվեք, որ մարդու ինքնագնահատականը կախված է ոչ միայն հմայիչ արտաքին տեսքից: Հաճախ ասեք նրան, որ նա խելացի է, զվարճալի, հետաքրքիր, բարի:

(Visited 66 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial