Slider
ԻՆՉՊԵ՞Ս ԱՌԱՆՑ ԲՂԱՎՈՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՅԻՆ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ. 4 ՀՆԱՐՔ

28. 12. 2018

 

Երեխաները հրաշք են, որոնց մենք շատ ենք սիրում: Բայց երբեմն նրանք ստիպում են իրենց ծնողներին բարկանալ՝ հատկապես խաղերից հետո սենյակում տիրող քաոսի պատճառով:  Երեխային դեռ փոքրուց պետք է սովորեցնել կարգ ու կանոնին:  Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն արդյունքի հասնել՝ առանց վեճերի ու բղավոցների:

Հուշեք ու օգնեք: Սկզբնական փուլում պետք է ցույց տալ երեխային, թե ինչպես կարգի բերել խաղալիքները, օգնել նրան այդ հարցում: Նախ, դա լավ օրինակ է, բացի դա էլ, երեխան դեռ չգիտի, թե ինչ է նշանակում «մաքուր »՝ ձեր պատկերացմամբ: Եվ իհարկե, երկուսով ավելի հեշտ ու զվարճալի է կատարել յուրաքանչյուր աշխատանք:

Համապատասխանեցրեք հանձնարարությունը երեխայի տարիքին: Այնպիսի հանձնարարություններ տվեք, որոնք երեխան կարող է կատարել՝ կախված իր ֆիզիկական զարգացումից: 2-ամյա երեխան կարող է թեթև խաղալիքը դնել պահարանի վրա, բայց ահա հավաքել անկողինն, իհարկե, չի կարող:

Աշխատանքի ցուցակ կազմեք: Արդեն կարդալ կարողացող երեխաների համար տեսանելի վայրում տեղադրեք աշխատանքի այն ցուցակը, որը նա պետք է կատարի: Փոքրիկների համար կարելի է նկարել տարբեր պատկերներ: Թող երեխաները նշեն, թե որ աշխատանքն են արդեն կատարել: Դա կարելի է վերածել հետաքրքիր խաղի:

Տուգանք թափթփված իրերի համար: Փորձառու ծնողները կիսվել են իրենց կանոններով. յուրաքանչյուր թափթփված առարկայի համար երեխաները 5 րոպե շուտ են գնում քնելու: Օրինակ, 1 գուլպայի համար՝ 5 րոպե, 2 գուլպայի համար՝ 10 և այդպես շարունակ:

 

 

 

(Visited 30 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial