Slider
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՐՑՈՒՆՔՈՏՎՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԱՉՔԵՐԸ. 5 ՊԱՏՃԱՌ

08. 11. 2018

 

Ծննդյան երրորդ ամսից սկսած, երբ երեխան սկսում է լաց լինել, նրա աչքերից արցունքներ են հոսում: Բայց լինում են դեպքեր, երբ արցունքները հոսում են նաև այն դեպքերում, երբ երեխան հանգիստ խաղում է:  Եթե երևույթը երկար է ձգվում, պետք է դիմել ակնաբույժի:

Ահա մի քանի պատճառ, թե ինչու են արցունքոտվում աչքերը:

-Արցունքոտվելու պատճառներից առաջինը կապված է գրիպի, մրսածության, հազի և շնչառական այլ վարակների հետ: Այս դեպքում երևույթը կանհետանա երեխայի առողջանալու հետ միասին:

-Աչքերը կարող են արցունքոտվել նաև կոնյուկտիվիտ անվամբ  հիվանդության դեպքում: Դա աչքերի լորձաթաղանթի բորբոքումն է, որը ամենից հաճախ առաջանում է, երբ երեխան կեղտոտ ձեռքերով տրորում է աչքերը: Արցունքոտվելուն զուգահեռ, աչքերը կարմրում են, հնարավոր է նաև թարախային արտադրություն լինի: Նշենք, որ  հիվանդությունը վարակիչ է, եթե տանը որևէ մեկն ունի կոնյուկտիվիտ, ապա հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնական հիգիենային: Այս դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի:

-Աչքերը կարող են արցունքոտվել նաև ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով: Օրինակ, երբ երեխան տնից դուրս գա ցուրտ բակ, կամ, ընդհակառակը՝ ցուրտ տեղից մտնի տաք բնակարան:

-Մշտական արցունքահոսությունը կարող է կապված լինել նաև աչքերի սխալ զոնդավորման կամ լվացման հետևանք:

-Երեխայի աչքերն անընդհատ կարող են թրջվել նաև քթի սխալ կառուցվածքի պատճառով:

(Visited 29 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial