Slider
3 ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՍԵԼ, ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ՉԻ ԼՍՈՒՄ ՁԵԶ

06. 11. 2018

 

Մայրիկ և բլոգեր Վենդի Սնայդերը խորհուրդ է տալիս վերափոխել մեր շփումը երեխաների հետ: Չէ՞որ երբ նրանց միշտ նույն բաներն ենք ասում, ապա նրանք դադարում են լսել մեզ:

Նա հեռացրել է քննադատությունները, նեգատիվը և սպառնալիքը ու փոխարինել դրանք չեզոք տոնով, կարեկցանքով: Դա բավականին երկար պրակտիկա է պահանջում, բայց նրա խոսքով՝ իր փոքր դստեր պահվածքը զգալիորեն լավացել է: Ներկայացնում ենք նրա օգտագործած արտահայտություններից 3-ը, որոնք կօգնեն երեխայի հետ շփման հարցում:

Ինչի՞ մասին դու պետք է հիշես: Օգտագործել «Զգույշ եղիր» արտահայտության փոխարեն: Օրինակ, «Ի՞նչ պետք է հիշել, երբ զբոսնում ես այգում» կամ «Խնդրում եմ, շարժվիր՝ ինչպես ուշադիր կրիան, երբ անցնում ես այդ մասով»: Երբ երեխաները շատ են լսում նույն արտահայտությունը, նրանք դադարում են արձագանքել: Խրախուսեք օգտագործել կրիտիակական մտածելակերպ և ևս մեկ անգամ գիտակցել կարևոր ինֆորմացիան: Նաև հստակ ասեք, թե ինչ եք ուզում նրանցից:

Խնդրում եմ, հանգիստ խոսիր: Օգտագործել «Մի բղավիր» կամ «Կամաց» արտահայտությունների փոխարեն: Օրինակ, «Խնդրում եմ, հանգիստ խոսիր, կամ շշնջա»,-ասեք սա շշուկով:  «Ես սիրում եմ, թե ինչպես ես դու երգում, ուստի արի գնանք բակում լսենք բարձր երգը»: Որոշ երեխաներ ավելի «աղմկոտ են», քան մյուսները: Եթե նրանց համար բարդ է լուռ մնալ, ապա ցույց տվեք այն տեղը, որտեղ կարող են «աղմկոտ» լինել, օգտվեք նաև շշուկի ուժից: Քնքուշ հպման և տեսողական կոնտակտի համադրությամբ, շշուկը շատ էֆեկտիվ օգնում է երեխային լսել ձեզ:

Ինքդ կանե՞ս, թե օգնեմ: Օգտագործեք «Ես երեք անգամ կրկնել եմ, արագ արա» արտահայտության փոխարեն: Օրինակ, «Պետք է գնանք: Ինքդ կհագնե՞ս կոշիկներդ, թե՞ օգնեմ» կամ «Դու ինքդ կնստե՞ս, թե՞ նստեցնեմ քեզ»: Վստահություն և ինքնուրույնության ձգտում. հիանալի գործիք: Իսկ տվյալ ընտրությունը նվազեցնում է կամակոր հերքումը:

 

 

 

(Visited 49 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial