Slider
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

06. 11. 2018

 

Շատ հաճախ ծնողները երեխաների ներկայությամբ խոսում են  բավականին լուրջ թեմաների շուրջ: Իսկ երեխան այդ ժամանակ ընկալում է ինֆորմացիան այնպես, ինչպես իրեն թույլ է տալիս իր մանկական ուղեղն ու հոգեբանությունը: Զարմանալի է, որ երեխան կարող է նաև չհասկանալ որոշ բառերի նշանակությունը, բայց ծնողների միմիկաների ու ձայնի տոնի միջոցով ՝ հասկանալ իմաստը:  Ինչի՞ մասին չարժե խոսել երեխայի ներկայությամբ, որպեսզի տրավմայի չենթարկեք նրան:

-Երբեք մի վիճեք երեխայի ներկայությամբ նրա զարգացման միջոցների կամ պատժի մասին: Ավելի լավ է, քննարկեք այդ հարցերը առանց երեխայի: Երեխան պետք է իմանա, որ մայրիկն ու հայրիկը իր դաստիարակության հարցում միակարծիք են:

-Իրար մասին վատ մի արտահայտվեք երեխայի ներկայությամբ: Եթե մայրիկը մշտապես պնդում է, որ հարիկը վատն է, իսկ հայրիկը նույն կերպ է արտահայտվում մայրիկի մասին, ապա երեխան շատ շուտով կդադարի ձեզ հարգել:

-Երբեք վատ մի արտահայտվեք հարազատների, հարևանների, ընկերների, ծանոթների մասին: Երեխան դեռ չի հասկանում, թե ինչ կարելի է բարձր ասել այլ մարդկանց, իսկ ինչի մասին՝ լռել: Այնպես որ կա ռիսկ ծանոթի հետ առաջին հանդիպման դեպքում լսել նրա մասին ողջ ճշմարտությունը՝ ձեր երեխայի շուրթերից:

-Մի քննարկեք ուսուցիչներին կամ դաստիարակներին: Այդպես դուք երեխայի աչքում նվազեցնում եք նրանց հեղինակությունը: Իսկ հետո խնդիր կունենաք, երբ երեխան չցանկանա հաճախել մանկապարտեզ կամ դպրոց:

-Փորձեք չվիճել երեխայի ներկայությամբ, քանի որ երեխան դեռ ի վիճակի չէ նման հուզական հոսք տանել: Նրա համար ծնողների վեճը կարող է նշանակել, որ աշխարհը փլուզվել է և հիմա ամեն ինչ սարսափելի է, դա կարող է վախեցնել երեխային կամ հուզական բուռն արձագանք առաջացնել: Եթե դա միանգամից չարտահայտվի, ապա խորը նստվածք կունենա երեխայի հոգում:

 

 

(Visited 52 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial