Slider
6 ԲԱՆ, ՈՐ ԴՈՒՔ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԱՍԵՔ ՁԵՐ ԴՍՏԵՐԸ

11. 10. 2018

 

Ներկայացնում ենք 6 բան, որ դուք երբեք չպետք է ասեք ձեր դստերը:

 Հերիք է լաց լինես: Յուրքանչյուր մարդ էլ ունենում է որոշակի ապրումներ: Չի կարելի արգելել նրան լաց լինել, դա բնական երևույթ է: Արգելքը երեխայի մոտ կարող է առաջացնել այնպիսի տպավորություն, թե նա թույլ է:  Սակայն ծնողները պետք է իրականում բացատրեն, որ արցունքները բացարձակապես թուլության նշան չեն:

Այդպես մի արա, բոլոր տղաներին կվախեցնես: Սխալ է աղջիկներին դաստիարակել այն մոտացմամբ, թե նրանք պետք է ինչ-որ բան անեն տղաներին հաճոյանալու համար և չանի ինչ-որ բան, ինչը կարող է նրանց դուր չգալ կամ վանել: Աղջիկը չպետք է որոշումներ կայացնի՝ տղաների մասին մտածելով:

Քա՞շ ես հավաքել: Այսպես դուք պարզապես կնպաստեք վաղ տարիքից երեխայի մոտ բարդույթներ առաջանալուն: Դրանք կարող են հետևանքներ ունենալ նաև ողջ կյանքի ընթացքում: Փորձեք նրբանկատ լինել՝ հատկապես արտաքին տեսքին վերաբերվող հարցերում:

Դա աղջիկների համար չէ: Մի կողմ թողեք կարծրատիպերը: Մի առաջնորդվեք «աղջկական» կամ «տղայական» զբաղմունք հասկացություններով: Թող երեխան զբաղվի նրանով, ինչն իրեն հետաքրքիր է: Սակայն այս հարցում կարևոր է նաև զգալ այն նուրբ սահմանը, որն, իսկապես, տարբերում է տղաների ու աղջիկների հոգեբանությունը:

Հերիք է ուշադրություն պահանջես: Այսպես դուք պարզապես կտրում եք այն նուրբ թելը, որ կապում է նրան ձեզ: Հետագայում, երբ արդեն դուք կուզենաք, որ նա կիսվի ձեզ հետ, կարող է ուշ լինել: Լսեք ձեր դստերը, երբ նա որևէ բան է ասում, չէ՞ որ փոքր տարիքում նրան կարող են անհանգտացնել իր տարիքին համապատասխան հարցեր, որոնք շատ կարևոր են նրա համար: Մի վանեք նրան փոքր տարիքում, որպեսզի կարողանաք ջերմ ու վստահելի հարաբերություններ ունենալ արդեն այն ժամանակ, երբ նա կմեծանա: Ձեր դուստրը պետք է զգա ձեր աջակցությունը և իմանա, որ դուք նրան չեք դատի՝ որ մի պարագայում:

Ինչո՞ւ չես կարող լինել քո քրոջ/եղբոր պես: Յուրաքանչյուր մարդ իր անհատականությունն ունի: Պարզապես հիշեք, որ չպետք է համեմատեք նրան որևէ մեկի հետ, կապ չունի՝ ում: Բացի դա, այդ համեմատությունները կարող են լարվածություն մցնել հենց երեխաների հարաբերություններում:  Վաղ տարիքից մի սերմանեք նրա դստեր մեջ այն գաղափարը, թե լավը լինելու համար նա պետք է նման լինի որևէ մեկին:

 

(Visited 50 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial