Slider
ԻՆՉՊԵ՞Ս Է ԾՆՆԴՅԱՆ ԱՄԻՍՆ ԱԶԴՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

09. 10. 2018

 

Հունվար:  Հունվարին ծնված երեխաները շատ պատասխանատու են, նաև դժվարանում են իրենց հույզերն արտահայտել: Հավակնոտ են, աշխատասեր, համբերատար և գործնական: Միևնույն ժամանակ, շատ զգայուն են, ուստի կարող են երկար ժամանակ վերականգնվել սթրեսային իրավիճակից հետո:

Փետրվար: Այս ամսին ծնված երեխաները շատ ստեղծագործ բնություն ունեն: Յուրահատուկ են և սիրում են առանձնանալ բազմության մեջ: Շատ են գնահատում անկախությունը և կարող են բողոքել, եթե նրանց որևէ բանում սահմանափակեն: Կենդանիների մեծ սիրահար են, չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել, նույնիսկ կարղ են խուսափել հասակակիցների հետ շփումից:

Մարտ: Մարտին ծնված երեխաները շփվող են, զուսպ, ինտուիտիվ: Շատ հուզական են, ուստի նրանց հեշտ է վախեցնել: Ապրում են երևակայական աշխարհում, վախենում են հրեշներից և բարձր ձայներից: Առավել հաճախ այդպիսի երեխան իր համար անվտանգ աշխարհ է հորինում և դրանում ապրում է, որքան ցանկանա:Կարեկից են, ազնիվ, առատաձեռն, գեղեցիկ:

Ապրիլ: Սիրում են ռիսկի դիմել: Շատ ակտիվ են և էներգիայով լի:  Այս երեխաների հետ հաստատ չեք ձանձրանա: Լավատես են, ինքնավստահ, ուժեղ մոտիվացիա ունեն և սիրում են աղմկոտ խաղեր: Շատ լավ հիշողություն ունեն, խելացի են, կարողանում են շուրջը բոլորի տրամադրությունը բարձրացնել:

Մայիս: Գործնական են, զգուշավոր, հետևողական: Սիրում են նյութական իրեր: Շատ պատասխանատու են և կարող են շուտ սկսել փող վաստակել:Միշտ ազնիվ են ինչպես ընտանիքի, այնպես էլ՝ ընկերների հետ հարաբերություններում: Շատ համառ են և ոչ մի դեպքում չեն հրաժարվի նրանից, ինչին հավատում են:

Հունիս: Շատ սրամիտ են ու միշտ գիտեն ինչ ասել: Չեն սիրում դատարկ խոսակցություններ և չեն կարողանում երկար ժամանակ նույն տեղում լինել: Այս երեխաների համար դժվար է լինում մի բանի վրա կենտրոնանալ, նրանց ամեն ինչ հետաքրքրում է:

Հուլիս: Շատ զգայուն են ուրիշների զգացմունքների և հույզերի նկատմամբ: Ֆիզիկական շփումը շատ կարևոր է նրանց համար: Տրամադրության հաճախակի տատանումներ են ունենում, որոնք կարող են ընկճախտի վերածվեել:

Օգոստոս: Շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել: Աշխարհում ամենաշատը քննադատությունն են ատում: Նրանց ավելի հաճախ գովեք. այդ դեպքում ձեզ սիրով և հարգանքով կվերաբերվեն: Անկախ և կամային մարտիկ են, կարողանում են վերահսկել իրենց և ուրիշներին:

Սեպտեմբեր: Այս ամսին ծնված երեխաները պերֆեկցիոնիստ են, հաճախ են ծայրահեղությունների մեջ ընկնում: Միշտ հոգ են տանում տարեց և հիվանդ մարդկանց, անտուն կենդանիների մասին: Երջանիկ են, երբ կարող են ինչ-որ բանով օգնել մյուսներին: Լավ վերլուծողներ են,  բավական հաճախ են իրենց քննադատում:

Հոկտեմբեր: Շատ գործնական են: Միանգամից տեսնում են մեդալի երկու կողմը, ուստի նրանց համար դժվար է լինում որոշումներ ընդունել: Համեստ, բարեհամբույր երեխաներ են, ում հետ կարելի է հրաշալիորեն շփվել:Խելացի և անվախ դիվանագետ են, սեփական կարծիք ունեն ամեն ինչի մասին: Անկանխատեսելի են և կարող են հեշտությամբ հաղթահարել իրենց բացասական հույզերը:

Նոյեմբեր: Բարդ և վառ են, շատ համառ:  Շատ հուզական են և կարող են էքստրեմիստ դառնալ դեռահաս տարիքում: Ցանկության դեպքում կարող են հասնել ամենին, ինչ ուզում են: Լավ առողջություն ունեն և հեշտությամբ են ցավը հաղթահարում:  Շատ անկախ են, գեղեցիկ, միշտ առանձնանում են բազմության մեջ, հեշտությամբ են ուշադրություն գրավում:

Դեկտեմբեր: Լավատես են, շատ են սիրում սովորել: Սիրում են շրջագայել, նոր ծանոթություններ հաստատել: Մրցունակ են, հավակնոտ, խելացի, անհամբեր, զգայուն և ջերմեռանդ: Շատ առատաձեռն և հավատարիմ են: Հումորի լավ զգացման և բարեհամբույրության շնորհիվ հեշտությամբ են գրավում անծանոթների ուշադրությունը: Շատ զգայուն են և հազվադեպ են արտահայտում իրենց իրական հույզերը:

(Visited 127 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial