Slider
3 ԲԱՆ, ՈՐ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

06. 10. 2018

 

Ներկայացնում ենք 3 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել երեխային, անգամ եթե չափազանց բարկացած եք։

Ես այս ամենը քո համար եմ անում, բայց դու ոչինչ չես գնահատում: Իհարկե, երեխաներին պետք է սովորեցնել գնահատել այն ամենը, ինչ նրանք ունեն, բայց միաժամանակ հիշեք՝ դուք այդ ամենը նրա համար անում եք ոչ թե որպեսզի նա գնահատի դա, այլ որովհետև դուք նրա ծնողներն եք։ Այդ կերպ վարվելու դեպքում երեխային կթվա, թե դուք նրան խնամում եք՝ դրա դիմաց այլ բան ստանալու ակնկալիքով։

Հենց հիմա լռի՛ր, հերիք է լաց լինես: Հուզվելիս կամ լաց լինելիս՝ մարդու միջից դուրս են գալիս բացասական լիցքերը։ Թույլ տվեք ձեր երեխաներին ազատվել այդ բացասական լիցքերից և արտահայտել իրենց զգացմունքները։ Սովորեցրեք, որ բոլորն էլ ունենում են թե՛ ուրախ, թե՛ տխուր օրեր։

Դու չափազանց ծույլ ես: Իրականում ոչ մի երեխա էլ ծույլ չէ։ Ձեր ասածը չանելու պատճառն ուրիշ տեղ փնտրեք․ միգուցե նրան որևէ բան հանձնարարելու սխալ եղանա՞կ եք ընտրել։ Ո՞վ կմոտիվացվի որևէ գործ անել այն բանից հետո, երբ մեզ կոչեն «ծույլ»։

(Visited 43 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial