Slider
4 ԲԱՆ, ՈՐ ՎՆԱՍՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

04. 09. 2018

 

1.Պետք չէ կրկնօրինակել երեխայի խոսելաձևը («բայև», «այի գնանք» և այլն): Պետք է կրկնել բառերի ճիշտ ձևը, միայն այդպես դուք կօգնեք ձեր երեխային՝ խոսքի զարգացման հարցում:

2.Որքան ուշ երեխան ծանոթանա հեռուստացուցյի հետ, այդքան լավ: Երեխայի հոգեբանության վրա հեռուստացույցի բացասական ազդեցության մասին բազմաթիվ փաստեր կան: Էկրանային խոսքը դանդեղեցնում է խոսքի զարգացումը: Էկրանային խոսքի տեմպն արագացված է, այն ուղղված չէ հենց երեխային և չի պահանջում նրանից որևէ խոսքային արձագանք: Բացի դա, հեռուստացույցի դիտումը մարզում է պարտադիր ուշադրությունը, իսկ խոսքի զարգացման համար պահանջվում է գիտակցված ուշադրություն:

3.Համակարգչային խաղերը վնասակար են: Իհարկե, 1 տարեկան երեխային չես տեսնի համակարգչի առջև, բայց ահա 3 տարեկան երեխան համակարգչի մշտական հյուրն է: Երեխաները պետք է գործ ունենան իրական իրերի հետ, որոնք կարելի է շոշափել, զննել բոլոր կողմերից, բաժանել մասերի (հեշտությամբ կոտրել):

4.Պետք չէ երեխայի հետ մակերեսային շփվել: Դիմելով երեխային՝ խոսեք հստակ, հասկանալի, որպեսզի նա կարողանա տարբերել առանձին բառեր ու հնչյուններ: Ձեր դեմքը պետք է գտնվի նրա դեմքի դիմաց՝ աչքերն՝ աչքերի ուղղությաբ: Այդպես նա տեսնում է, թե դուք ինչպես եք խոսում, ինչպես է շարժվում  ձեր բերանը, դա օգնում է նրան սովորել հնչյունների արտասանությունը:

(Visited 100 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial