Slider
Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

11. 09. 2018

 

Երեխաները շատ արագ են մեծանում և հաճախ ծնողները, այսպես ասած, չեն հասցնում երեխաների հետևից:

Պատահում են դեպքեր, երբ, օրինակ, 15-ամյա տղա երեխան դեռ քնում է մոր անկողնում։ Նման իրավիճակը կարող է հանգեցնել այն բանին, որ որդին մի օր կհայտնվի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների շարքերում։ Տղան, ամենայն հավանականությամբ, կսկսի նույնացնել իրեն մոր հետ։ Նա իրեն կին կհամարի, մինչդեռ կշարունակի մնալ տղամարդ։ Ուստի, ցանկալի է 4 տարեկանից սկսած երեխաներին աստիճանաբար սովորեցնել ծնողներից առանձին քնել, նույնիսկ եթե նրանք չցանկանան։ Երեխան պետք է իր անձնական տարածքն ունենա, այդ թվում նաև քնի ժամանակ։

Ամենալավ տարբերակը կլինի երեխային առանձին սենյակ կամ ընդհանուրի մի մասը տրամադրել։ Տան այդ հատվածն ամբողջությամբ հանձնեք նրան։ Երեխային քնեցնելիս, անհրաժեշտության դեպքում, պետք է որոշ ժամանակ մնալ նրա մոտ կամ սպասել մինչ նա քնի։

Խորհուրդ չի տրվում երեխայի ներկայությամբ մերկ քայլել կամ զգեստափոխվել։ Տղա երեխան չպետք է մորը մերկ տեսնի կամ աղջիկը՝ հորը։ Սա նաև ազդում է երեխայի հետագա սեքսուալ նախապատվությունների և հակառակ սեռի հետ շփվելու ունակության վրա։ Եթե ընտանիքում նման պահվածքն ընդունված է, ապա հասուն կյանքում երեխան կարող է շատ բարդությունների մասին անգամ չիմանալ և չկարողանալ դիմակայել դրանց։

(Visited 18 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial