Slider
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆԴԱՄԵՆԸ 1 ՀԱՐՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ

06. 09. 2018

 

Դեռ մեկ վայրկյան առաջ երեխան ծիծաղում ու խաղում էր, իսկ այժմ կարող է լաց լինել ու այնպիսի հիստերիա բարձրացնել, որ բոլոր հարևանները արթնանան քնից:

Կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել: Գուցե կոտրվել է սիրելի խաղալիքը կամ մայրիկն արգելել է ուտել 10-րդ կոնֆետը: Ինչ էլ որ լինի, ժամանակ մի ծախսեք ծնողական երկար ճառերի վրա, որոնք երեխան չի էլ լսելու: Դրա փոխարեն հանգիստ ու բարեհամբույր տոնով ուղղեք նրան ճիշտ հարց:

Ենթադրենք, երեխան բարկացել է, քանի որ ընկերը չի կիսվել նրա հետ իր խաղալիքով: Պետք չէ սպասել, մինչև երեխայի լացը դուրս կգա վերահսկողությունից: Միանգամից ուղղեք նրան այս հարցը. «Դա մե՞ծ խնդիր է, փո՞քր խնդիր, թե՞ միջին խնդիր»: Իսկ նրա պատասխանից հետո առաջարկեք միասին մտածել, թե ինչպես ուղղել այդ տհաճ իրավիճակը: Գուցե հարկավոր է ուրի՞շ խաղալիք վերցնել, կամ առաջարկել ընկերոջը միասի՞ն խաղալ: Տարբերակները շատ են:

Մանկական հոգեբանները բացատրում են, որ 3 հիմնական պատճառ կա, թե ինչու է այս պարզ հարցը հանգստացնում երեխային:

-Երեխան տեսնում է, որ մենք ընդունում ու հարգում ենք նրա զգացմունքները:

-Հարցը թույլ է տալիս երեխային կանգ առնել, մտածել ու ճիշտ գնահատել յուրաքանչյուր իրավիճակ:

-Տալով այս հարցը՝ ծնողները, կարծես, առաջարկում են երեխաներին ինքնուրույն հասկանալ, թե ինչպես լուծել իրենց բարկացնող խնդիրը:

(Visited 72 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial