Slider
3 ԽԱՂ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԿՏՐԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԼԱՆՇԵՏԻՑ

20. 08. 2018

 

Ներկայացնում ենք աշխարհի տարբեր երկրների խաղերը, որոնք կարող են օգնել կտրել երեխային պլանշետից:

 «Բռնիր վիշապի պոչը» (Չինաստան)

Մասնակիցների քանակը – որքան շատ, այնքան՝ լավ

Ի՞նչ է անհրաժեշտ – ոչինչ

Խաղի կանոնները:  Բոլորը շարվում են և դնում ձեռքերը իրենց առջև կանգնած մասնակցի ուսերին կամ գոտկատեղին: Ամենասկզբում կանգնածը՝ վիշապի գլուխն է, ամենավերջում կանգնածը՝ պոչը: Այնուհետև սկսվում է ամենակարևորը: Վիշապի գլուխը սկսում է ընկնել իր պոչի հետևից: Այն մասնակիցները, ովքեր մոտ են պոչին, պետք է փախչեն և թույլ չտան, որպեսզի գլուխը բռնի պոչը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, կարևոր է, որպեսզի շարքը չխախտվի և վիշապը չփլուզվի:

«Վճարիր նարինջներով» (Գանա, Աֆրիկա)

Մասնակիցների քանակը- երկու թիմ՝ 3-4 անդամով:

Ի՞նչ է անհրաժեշտ – 4 նարինջ՝ յուրաքանչյուր մասնակցի համար

Խաղի կանոնները: Գծվում է երկու գիծ՝ իրարից 10-15 մ հեռավորության վրա, որոնց հետևում շարվում են թիմերը: Երկու թիմերի մասնակիցների գծերի վրա դրվում են նարինջներ. տակը՝ 3 հատ, վերևում` 1: Թիմերը նարինջները գցում են հակառակորդի նարինջների ուղղությամբ: Անհաջող փորձի դեպքում՝ գցված նարինջն անցնում է հակառակորդ թիմին: Այդպես հակառակորդ թիմը նոր բլրակներ է պատրաստում, որոնք նույնպես պետք է քանդել: Խաղը շարունակվում է, քանի դեռ թիմերից մեկը չի կորցրել իր բոլոր նարինջները: Նարիջները կարելի է փոխարինել գնդակով:

«3 քար» (Ֆրանսիա)

Մասնակիցների քանակը՝ 2-4

Ի՞ն չ է անհրաժեշտ- 3 փոքրիկ քար, որ կարելի է սեղմել բռունցքի մեջ:

Խաղի կանոնները՝ երկուսի համար: Երկու մասնակիցները մեջքի հետևում պահում են 1,2 կամ 3 քար, որպեսզի շփոթեցնեն հակառակորդին: Կարելի է նաև ձեռքերը դատարկ պահել: Ազդանշանի դեպքում՝ նրանք պարզում են սեղմած բռունցքները: Հիմա պետք է գուշակել, թե քանի քար կա խաղում: Մասնակիցները հերթով ասում են իրենց տարբերակները 0-6, բայց կրկնվել չի կարելի: Այնուհետև բացում են բռունցնքերը ու պարզում, թե ով է հաղթել: Գուշակողը դեն է նետում իր քարերից մեկը և խաղը շարունակվում է: Հաղթում է նա, ով ավելի շուտ է ազատվում իր բոլոր քարերից:

 

(Visited 77 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial