Slider
10 ՀՆԱՐՔ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԵՐԵԽԱՆ ԿԼՍԻ ՁԵԶ

08. 08. 2018

 

Այս խորհուրդները կօգնեն ձեզ այնպես անել, որպեսզի երեխան սկսի լսել ձեզ:

Նրան իր անունով դիմեք:

Կարճ ու հստակ խոսեք: Ամենակարևորը՝ ասեք ձեր ասելիքը մեկ նախադասությամբ: Որքան շատ խոսեք, այնքան երեխան քիչ կլսի ձեզ՝ թե՛ հիմա, թե՛ ապագայում:

Պարզ խոսեք: Փորձեք խոսել նրա հետ հենց իր լեզվով՝ կարճ բառեր, նախադասություններ:

Խնդրեք փոքրիկին կրկնել ձեր խնդրանքը կամ հանձնարարությունը:

Այնպիսի առաջարկ արեք, որից նա չի կարող հրաժարվել («Հանգվիր, որպեսզի դուրս գնաս՝ խաղալու»):

Պոզիտիվ եղեք («Վազել չի կարելի»-ի փոխարեն ավելի լավ է ասեք. «Տանը մենք քայլում ենք, իսկ վազել կարելի է դրսում»):

Սկսեք հանձնարարությունը «Ես ուզում եմ» արտահայտությամբ: Երեխաները սիրում են հաճելի բան անել ծնողների համար, բայց չեն սիրում հրամաններ: Սա այդ երկուսը համադրելու տարբերակ է:

Տվեք  «հարկավոր» ընտրության հնարավորություն. «Դու սկզբում ուզում ես հագնել գիշերազգեստդ, թե՞ մաքրել ատամներդ», «Դու ուզում ես հագնել կարմիր, թե՞ կապույտ գլխարկը»:

Եթե ուզում եք սովորեցնել երեխային «խնդրում եմ» , «շնորհակալ եմ» և նմանատիպ այլ բառեր, ապա ինքներդ ևս հաճախ օգտագործեք դրանք նրա հետ խոսելիս:

Հոգեբանորեն խոսեք. «Դու պետք է»-ի փոխարեն «Ես ուզում եմ, որպեսզի դու»:

(Visited 160 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial